ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3+3. Այսօր կհանդիպեն Թեհրանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թեհրանում այսօր կայանալու է 3+3 ձևաչափով հանդիպումը, որն այս անգամ էլ տեղի կունենա 3+2 տեսքով։ Բանն այն է, որ Վրաստանը կտրականապես հրաժարվել է մասնակցել, ինչպես և հրաժարվել էր մասնակցել 2021 թվականի տեղի ունեցած հանդիպումից։

Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե Թեհրանում կայանալու է արտգործնախարարների հանդիպումը, որտեղ ի թիվս տարածաշրջանային խնդիրների քննարկելու են նաև Հայաստան-Ադրբեջան բանակցությունները։

Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, թե 3+3 ձևաչափով կարող են քննարկվել բազմաթիվ հարցեր, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի, կամ այն հարցերը, որոնք քննարկվում են այլ հարթակներով, այդ կերպ Երևանը փորձել է ապահովագրել իրեն ոչ հաճելի հարթակում ճնշումների ենթարկվելուց։ Շատ ավելի տրամաբանական կլիներ այդ դեպքում, որ Արարատ Միրզոյանը ևս հրաժարվեր մասնակցել 3+3-ին, սակայն ամենայն հավանականությամբ հաշվի առնելով իրանական կողմի հրավերը, այս անգամ որոշել են մասնակցել, թեև հընթացս ապահովագրել են իրենց հայտարարությամբ՝ նշելով, թե Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը։ Հարթակին խորհրդակցական ֆունկցիա հաղորդելով՝ Հայաստանի իշխանությունները, ըստ էության, նվազեցնում են դրա արժեքն ու իրական ազդեցությունը, իսկ Վրաստանը, որը մինչ վերջերս չէր բացառում նման հանդիպման հնարավորությունը, կրկին հայտարարել է, թե չի մասնակցում նման հանդիպմանը ու երբեք չի մասնակցել։ Պաշտոնական Թբիլիսիի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ հանդիպմանը մասնակցում է նաև Ռուսաստանը, ուստի և իրենք նպատակահարմար չեն գտնում մեկնել Թեհրան։

Նարե Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular