ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան կենտրոնը լայնածավալ ներխուժման վտանգ չի տեսնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամերիկյան հեղինակավոր «Stratfor» վերլուծական կենտրոնը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին՝ առավել հավանական համարելով սահմանային բախումները, քան Ադրբեջանի լայնածավալ ներխուժումը Հայաստան։

Վերլուծաբանները նշում են, որ չնայած Ադրբեջանի կողմից հարավային Հայաստանը և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն ուժով գրավելու հեռանկարին առավել հավանական է, որ Բաքուն համեմատաբար նվազ տարածքային ներխուժումներ և սահմանային հրետակոծություններ կիրականացնի, Հայաստանին համաձայնության ստիպելու համար։

Նույնիսկ աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ Բաքուն, ըստ վերլուծաբանների, լայնածավալ ռազմական ագրեսիայի չի գնա։ Ընդգծվում է, որ խաղաղության համաձայնագիրը մնում է անհասանելի, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև բաց թողնված հանդիպումները ցրում են լարվածությունը, իսկ Երևանն ու Բաքուն աշխարհաքաղաքական տարբեր հակումներ ունեն, եթե Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել արտաքին քաղաքական վեկտորը և իրեն ավելի շատ կապել Արևմուտքի հետ, ապա Ադրբեջանը լուրջ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի հետ մերձենալու նպատակով։

Միևնույն ժամանակ արևմտյան վերլուծաբանները նշում են, որ թեպետ Հայաստանն ավելի թույլ դիրքերում է, Ադրբեջանն ունի ավելի մեծ ու ավելի հագեցած զինուժ, քան Հայաստանը, սակայն Ադրբեջանի համար ևս խնդիրները պահպանվում են։ Մասնավորապես, թեպետ Հայաստանի տարածքով միջանցքը շատ ցանկալի է Ադրբեջանի համար, այն խիստ անհրաժեշտ չէ։ Ադրբեջանն իր կապը Նախիջևանի հետ պահպանում է Վրաստանի և Թուրքիայի միջոցով, ի լրումն Իրանի, որի հետ Բաքուն այժմ հավակնում է Զանգեզուրի այլընտրանքը դիտարկել, որը կշրջանցի Հայաստանը։

Եթե Իրանը և Ադրբեջանը կարգավորեն հարաբերությունները, դա միայն ավելի կմեկուսացնի նրանց տարածաշրջանային գործընկերներից և դուրս կթողնի Արևելք Արևմուտքը հարաճուն առևտրից, ինչից խուսափելու համար Երևանը կարող է զիջումների գնալ, նշվում է նաև, որ Հայաստանի հետ լայնածաված մեկ այլ պատերազմ, որը կհարուցի ադրբեջանական ներխուժումը։ Շատ ավելի մահաբեր ու անկանխատեսելի կլինի, քան երկու երկրների նախորդ պատերազմը, դա պայմանավորված է նրանով, որ այն տեղի կունենա Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում, ոչ թե լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանում, ինչը նշանակում է, որ հայկական զինուժը պատրաստ կլինի ավելի մեծ կորուստներ կրելու, իրենց դիրքերը պահպանելու և ներխուժած ադրբեջանական զորքերի գրաված ցանկացած տարածք հետ գրավելու համար։

Սիրան Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular