ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շղթայական ավտովթար` Աբովյանի «գայի պոստի» մոտ. բախվել են 2 BMW, Hyundai Elantra-ն ու Toyota Camry-ն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր` հոկտեմբերի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի` ՀՀ նախկին ՃՈ անշարժ հենակետի` «ժողովրդին հայտնի Աբովյանի գայի պոստի մոտ» բախվել են 29-ամյա Վարդան Հակոբյանի վարած Hyundai Elantra մակնիշի, 28-ամյա Արման Բաղդասարյանի վարած BMW 525 մակնիշի, 32-ամյա Իվան Եպիսկոպոսյանի վարած BMW մակնիշի և 42-ամյա Սասուն Կիրակոսյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular