ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպիտակ տունը հաստատել է Իսրայել ԱՄՆ ռազմական խորհրդատուների ուղարկումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ը ռազմական խորհրդատուներ է ուղարկել Իսրայել։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հաստատել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Ես կարող եմ ձեզ ասել, որ կան համապատասխան փորձ ունեցող մի քանի զինվորականներ, այն փորձը, որը, մեր կարծիքով, տեղին է այն գործողությունների համար, որոնք Իսրայելն իրականացնում է, և որ նա կարող է իրականացնել ապագայում, գնալ այնտեղ՝ կիսելու իրենց տեսակետը, ինչպես նաև բարդ հարցեր տալ: Սրանք այն կոշտ հարցերն են, որոնք մենք տվել ենք մեր իսրայելցի գործընկերներին [նրանց գործողությունների] սկզբից», - ասել է Սպիտակ տան պաշտոնյան: Նա պատասխանում էր ամերիկացի գեներալներից մեկին Իսրայել ուղարկելու տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին։

Քիրբին հրաժարվել է նշել Իսրայել ուղարկված ամերիկացի ռազմական խորհրդականների թիվը: «Մի քանիսը։ Մի քանիսը»,- ասել է ԱԱԾ աշխատակիցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular