ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից․ օդանավակայանը փակ է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սանկտ Պետերբուրգի Smartavia ավիաընկերության ինքնաթիռը Պերմի օդանավակայանում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց, տուժածներ չկան, օդանավակայանը ժամանակավորապես փակ է, հայտնում է Պերմի ավիատերմինալի մամուլի ծառայությունը։

«Smartavia ավիաընկերության 5H 583 չվերթը Սանկտ Պետերբուրգից, Պերմի օդանավակայանում վայրէջք կատարելիս, դուրս է եկել թռիչքուղուց: Այս պահին Bolshoye Savino օդանավակայանը փակ է ինքնաթիռների ընդունման և մեկնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Ինքնաթիռում եղել է 186 մարդ և անձնակազմի 6 անդամ։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ուղևորները հասցվել են օդանավակայանի տերմինալ։ Օդանավակայանի վերգետնյա սպասարկման մասնագետները լուծում են ինքնաթիռը կայանատեղի տարհանելու հարցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular