ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ «անոնս» են անելու․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը հնարավոր ամեն առիթի դեպքում խոսում է, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի», «խաղաղության դարաշրջանի», հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին, ավելին, անընդհատ շեշտում է, թե «ինքը շատ ուրախ կլինի, երբ կողմերի միջև բոլոր հարցերը հստակեցված լինեն, և պայմանագրի ստորագրման ժամկետները որոշակի դառնան»:

Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին հայտարարել էր, թե «խաղաղության պայմանագրի ստորագրման համար բավական նպաստավոր միջավայր է ձևավորվել, և չի բացառվում, որ այն առաջիկայում ստորագրվի»։ Թեմայի հետ կապված թերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորաբար, թերթի ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ վերջին ամսվա ընթացքում «խաղաղության պայմանագրի» վրա նախարարության գրեթե ողջ թիմն աշխատում է օրուգիշեր։ Մեր աղբյուրը հայտնում է նաև, որ համաձայնագրի տեքստն, ըստ էության, հիմնականում պատրաստ վիճակում է, հստակեցվում են որոշ առանցքային իրավական կարգավորումներ։

Ի դեպ, մեր տեղեկություններով, խորհրդարանում չորեքշաբթի կայանալիք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնարավոր է այդ մասին որոշակի «անոնս» լինի (Փաշինյանը կամ Միրզոյանը այս մասին հնարավոր է առնվազն ակնարկներ հնչեցնեն)։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular