ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ՄԱԿ-ի համաշխարհային օր, Պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օր, Տեղեկատվության և զարգացման համաշխարհային օր, Զամբիա՝ Անկախության օր, Եգիպտոս՝ Սուեզի ջրանցքի օր, Ռուսաստան՝ Հատուկ նշանակության ստորաբաժանումների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1558 – ծնվել է հայկական ծագումով լեհ բանաստեղծ Շիմոն Շիմոնովիչը:

1801- վախճանվել է արդյունաբերող, կալվածատեր Հովհաննես Լազարյանը:

1813– ստորագրվել է Գյուլիստանի պայմանագիրը Ռուսաստանի և Պարսկաստանի միջև:

1841 –ծնվել է գրող, պատմաբան և հայագետ Ալեքսանդր Երիցյանը:

1864 – ծնվել է արձակագիր Հարություն Ճուղուրյանը:

1888– ծնվել է գրող, երգիծաբան Լեռ Կամսարը:

1900 – ծնվել է հայ խորհրդային պետական և կուսակցական աշխատող Ամատունի Ամատունին:

1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Կովկասյան արշավանքը՝ զինված հակամարտությունը Օսմանյան կայսրության և Ռուսական կայսրության միջև:

1929– ծնվել է թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանը:

1976 - վախճանվել է աշխարհագրագետ Կամսար Ավետիսյանը:

1987– Ազգային ինքնորոշում միավորում կազմակերպությունը ընդհատակյա պայմաններում սկսել է «Անկախություն» թերթի տպագրությունը:

1992- ԱՄՆ-ի սենատը ընդունել է «Ազատության աջակցման ակտ»-ի լրացումը, որի համաձայն արգելված է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին մինչև այն ժամանակ, քանի դեռ իրականացվում են ռազմական գործողություններ և շրջափակում Հայաստանի նկատմամբ:

1993– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ղարաբաղյան զինված կազմավորումները մի քանի ուղղություններով սկսել են Ադրբեջանից մեկուսացված Զանգելանի, Ջաբրայիլի և Կուբաթլուի շրջանների դեռևս չվնասազերծված ռազմական հենակետերի ոչնչացումը:

2003-Երևանի Արաբկիր համայնքի ջրամատակարարման խողովակի վթարի հետևանքով, երբ խմելու ջրատարին են խառնվել անձրևաջրերը գրանցվել են աղիքային վարակների մի քանի տասնյակ դեպք:

2007- Իրանը դիմել է ՄԱԿ-֊ին` առաջարկելով հայկական Սև եկեղեցին ընդգրկել աշխարհի ժառանգություն համարվող վայրերի ցուցակում:

2008– հիմնադրվել է Համահայկական էլեկտրոնային գրադարանը:

2012- Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ շենքը շուկայականից բարձր գնով վաճառվել է արգենտինահայ գործարար էդուարդո էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը։

2018- խորհրդարանում Ձայների 0 կողմ, 1 դեմ և 11 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ։ Միակ դեմ քվեարկածը եղել է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

51-ծնվել է Հռոմի կայսր Տիտոս Փլավիոս Դոմիցիանոսը:

1648 —Վեստֆալյան խաղաղության պայմանագրի ստորագրմամբ ավարտվել է 30-ամյա պատերազմը:

 1658 —ֆրանսիական Լյուդովիկոս 14-րդ թագավորի առջև որպես դերասան և հեղինակ հանդես է եկել Մոլյերը:

1725– վախճանվել է իտալացի երգահան, բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ Ալեսանդրո Սկարլատին:

1795- տեղի է ունեցել Ռեչ-Պոսպոլիտայի երրորդ տրոհումը, որից հետո այդ դադարել է գոյություն ունենալ որպես անկախ պետություն:

1801- վախճանվել է ռուս զորավար, Սև ծովյան նավատորմի հրամանատար Իվան Հաննիբալը, որը հանդիսանում է Խերսոն քաղաքի հիմնադիրը:

 1851-աստղագետ Ուիլյամ Լասսերը հայտնաբերել է Ուրանի արբանյակներ Արիելը և Ումբրիելը:

1854– ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչ Արթյուր Ռեմբոնը:

1857 – Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) շրջանավարտները Շեֆ ֆիլդում հիմնադրել են աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը:

1861- դատավոր Ստեֆան Ֆիլդը Կալիֆորնիայից առաջին տրանսկոնտինենտալ հեռագիրն է ուղարկել մայրաքաղաքում գտնվող ԱՄՆ-ի նախագահ Լինկոլնին:

1911-ծնվել է խորհրդային դերասան, հումորիստ և ռեժիսյոր Արկադի Ռայկինը:

1911 —Էվանս հրվանդանից ուղևորվել է անգլիացի Ռոբերտֆոլկոն Սկոտտի 12 հոգիանոց արկտիկական արշավախումբը նպատակ ունենալով հասնել Հարավային բևեռին:

1929 – Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել «սև հինգշաբթի»-ն, հետո սկսվել է Մեծ համաշխարհային տնտեսական ճգնաժամը:

1939-ԱՄՆ-ի Դելեվար նահանգի Ուիլմինգտոն քաղաքում «DuPont» ընկերությունը աշխարհում առաջին անգամ վաճառքի է հանել նեյլոնե զուգագուլպաներ:

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացինները գրավել են ԽՍՀՄ-ի թվով երրորդ արդյունաբերական քաղաք հանդիսացող Խարկովը:

1945- հիմնադրվում է ՄԱԿ-ը:

1947 —մուսուլման անջատողականները հնդկական Քաշմիր պրովինցիան հայտարարել են անկախ պետություն:

1948-վախճանվել է  հունգարացի և ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր Ֆրանց Լեհարը:

1957-վախճանվել է ֆրանսիացի հագուստի մոդելյոր Քրիստիան Դիորը:

1960-ստարտային հրապարակում պայթել է փորձնական Р-16 հրթռը, որի արդյունքում զոհվել են 74 մարդ, այդ թվում նաև ԽՍՀՄ հրետանու գլխավոր մարշալ Նեդելինը:

1964- Հյուսիսային Ռոդեզիան ստացել է անկախություն և անվանափոխվել Զամբիայի:

1966 –ծնվել է ռուսաստանցի գործարար և քաղաքական գործիչ Ռոման Աբրամովիչը:

1974- ծնվել է ռուս խորհրդային ջութակահար և դիրիժոր Դավիդ Օյսթրախը:

- «Նոր Երկիր» հյուսիսային փորձադաշտում իրականացվել է ՍՍՀՄ-ի վերջին միջուկային փորձարկումը:

2000 —Բեռլինի Եգիպտոսի թանգարանում հայտնաբերվել է աշխարհում առայժմ միակը հանդիսացող Կլեոպատրայի ստորագրությունը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular