ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը կարծում է, որ Փաշինյանը եզրակացություններ չի արել Ուկրաինայի դասերից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tass.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում, որտեղ նա մեղադրել էր «որոշ դաշնակիցների» երկրում իշխանափոխություն անելու մեջ, ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարության ղեկավարը Ուկրաինայի դասերից եզրակացություններ չի արել և համաձայնվել է երկիրը վերածվել տարածաշրջանում հակառուսական ցատկահարթակի։ tass.ru-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Դա բավականին անկեղծ տեքստով հայտարարություն էր Հայաստանի ուկրաինացման մասին: Զարմանալի է այն, որ աշխարհաքաղաքական այլ կենտրոնում գտնվող երկրի ղեկավարը սեփական երկրի շահերի փոխարեն սկսում է զրպարտել իր ռազմավարական դաշնակցին, թեկուզ և այդ դաշնակիցը ֆորմալ է։ Արտաքին քաղաքականության մեջ քաոսային անորոշություն է, մեկ շաբաթ առաջ նա երդվում էր, որ Հայաստանը չի պատրաստվում փոխել իր արտաքին քաղաքականության ուղղվածությունը, իսկ դրանից հետո ամենահակառուսական ելույթն է ունենում նկարագրելով, թե ինչ են ուզում անել ռուսները Հայաստանում, ուզում են տապալել իրեն: Նույնիսկ Ուկրաինան դաս չէր Փաշինյանի համար, փաստորեն նա համաձայնվել է Հայաստանը դարձնել հակառուսական ցատկահարթակ»,- ասել է փորձագետը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի անվտանգության դաշնակիցները, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, իբր հրապարակավ կոչեր են արել երկրում իշխանափոխություն իրականացնել։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե որ դաշնակիցներն են նման կոչեր արել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular