ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թմրանյութ, փամփուշտ պահելու և կանեփ աճեցնելու դեպք են բացահայտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու և կանեփ աճեցնելու հիմնավոր կասկածանքով ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները հոկտեմբերի 20-ին Գեղադիր գյուղում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել նույն գյուղի 36-ամյա մի բնակչի: Տղամարդը հայտնել է, որ տանն ունի կանեփի չորացված, մանրացված զանգված, իսկ բակում աճեցնում է կանեփ: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկվել են գեղադիրցի տղամարդու տունն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվել են փամփուշտ, պարկուճ, փամփուշտի երեք գնդիկ և 95,71 գրամ կանեփանման զանգված:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular