ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գուրգեն Արսենյանը հաստատեց, որ իր թեկնածությունը ներկայացվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որևէ մեկին որեւէ պաշտոնում նշանակելու առաջարկ անելու համար նախ այդ թեկնածուն  անցնում է հայկական ընթացակարգով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու առաջարկին։

«Ո՞նց եք կարծում,  առանց ինձ առաջարկ անելու՝ գաղտնի իմ թեկնածությունն ուղարկել են ՌԴ, որից հետո ՌԴ-ն, եթե ասի՝ ես համաձայն եմ, նոր ես պետք է որոշեմ՝ գնալու եմ, թե ո՞չ»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք գնալու է դեսպան աշխատելու, Արսենյանը պատասխանեց. «Եթե դուք ընդունվել եք ինստիտուտ, փաստաթղթերը տվել եք, քննությունները հանձնել եք, դուք այդ ինստիտուտում սովորելո՞ւ եք, թե չէ: Այդ հարցն եք տալիս մոտավորապես»:

Ճշտող հարցին՝ ձեզ դեսպան նշանակվելու առաջարկ արվե՞լ է, պատգամավորն արձգանքեց. «Ո՞նց կարող է առաջարկ չարվի, եթե իմ փաստաթղթերն այս պահին գտնվում են ՌԴ-ում»:

Սակայն Գուրգեն Արսենյանը ապատեղեկատվություն որակեց այն լուրը, թե ՌԴ մերժել է իր թեկնածությունը այդ երկրում նոր դեսպանի պաշտոնում։ «Չունեմ պարզաբանում, որովհետև ապատեղեկատվության պարզաբանումով ես չեմ զբաղվում»,– ասաց նա։

Նշենք, որ «Իրավունք» թերթն այսօր գրել էր, որ Հայաստանի իշխանությունները որոշել են փոխել Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Ըստ պարբերականի` Ռուսաստանը, սակայն, մերժել է խորհրդարանի գործող պատգամավոր Գուրգեն Արսենյանի թեկնածությունը նոր դեսպանի պաշտոնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular