ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր հրդեհ՝ Հրազդան ջերմաէլեկտրակայանում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան ջերմաէլեկտրակայանի տարածքում հրդեհ է բռնկվել: Գրել է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել Հրազդանի թիվ 44 և թիվ 43 հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրազդան ՋԷԿ-ի չշահագործվող շինության տարածքում, որտեղ կուտակված է եղել փայտ: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը` պարզվում է, սակայն կան տեղեկություններ, որ նշված վայրում զոդման աշխատանքներ են կատարելիս եղել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular