ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քայլում ենք դեպի 3-րդ համաշխարհային պատերազմ. Իլոն Մասկը՝ իսրայելապաղեստինյան հակամարտության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը «X» սոցիալական ցանցի իր էջում պոդքասթ է հրապարակել, որում քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։

Նրա կարծիքով՝ ամեն ինչ գնում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ։

«Քայլում ենք դեպի 3-րդ համաշխարհային պատերազմ՝ մեկը մյուսի հետևից հիմար որոշումներ կայացնելով»,- ասել է X, SpaceX, Tesla ընկերությունների ղեկավարը:

Մասկը բոլորին հորդորել է ավելի հաճախ մտածել այն մասին, որ եթե իրենց ենթադրությունները մի դեպքում իրականություն չեն դառնում, ապա հավանականություն կա, որ այլ իրավիճակներում դրանք սխալ կլինեն։

«Ի վերջո ո՞ւր ենք գնում։ Ամեն ինչ շատ վատ է»,- ընդգծել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular