ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Lukoil-ի տնօրենների խորհրդի ղեկավար Վլադիմիր Նեկրասովը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մահացել է Lukoil-ի տնօրենների խորհրդի ղեկավար Վլադիմիր Նեկրասովը. հայտնում է ընկերությունը։

66 տարեկան հասակում հանկարծամահ է եղել «ԼՈՒԿՕՅԼ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Նեկրասովը. հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նա մահացել է հոկտեմբերի 24-ին։ Բժիշկների նախնական եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել սրտի սուր անբավարարության հետևանքով։

Նեկրասովն ավարտել է Տյումենի արդյունաբերական ինստիտուտը և աշխատել նավթի և գազի արդյունաբերության մեջ գրեթե 50 տարի՝ վերանորոգողից դառնալով LUKOIL խմբի հիմնական արտադրական ընկերության LUKOIL-Արևմտյան Սիբիր գլխավոր տնօրեն: Դրանից հետո նա զբաղեցրել է ընկերության առաջին փոխնախագահի, ընկերության նախագահի խորհրդականի, ԼՈՒԿՕՅԼ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնները։

Նեկրասովը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի, Պատվո շքանշանով և այլ պետական, գերատեսչական և հասարակական պարգևներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular