ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՄԱՍ-ի պատանդների մեջ 30 երեխա կա. Իսրայելի նախագահը՝ Մակրոնին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հոկտեմբերի 24-ին Թել Ավիվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ 30 երեխա գտնվում է ՀԱՄԱՍ-ի գերության մեջ։

«Այնտեղ [գերության մեջ] 30 երեխա կա, որոնք առևանգվել են ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից, ովքեր կատարել են ժամանակակից դարաշրջանի ամենասարսափելի վայրագություններից մեկը», - ասել է Իսրայելի առաջնորդը հանդիպման ժամանակ, որը հեռարձակել է Independent-ը:

Միաժամանակ, նա պարզաբանել է, որ Իսրայելն աշխատում է ինչպես սեփական, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների ազատ արձակման վրա։

 Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը համերաշխություն է հայտնել իր իսրայելցի գործընկերոջը։

«Ես ցանկանում եմ, որ դուք վստահ լինեք, որ միայնակ չեք ահաբեկչության դեմ ձեր պայքարում», - ընդգծել է Մակրոնը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular