ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղանակը Հայաստանում. տեղումներ չեն սպասվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 3-7 մ/վրկ, 25-28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

NEWS.am -ի փոխանցմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ արագությամբ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +21+23։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

  • Շիրակում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +15+18,
  • Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+16,
  • Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +17+20,
  • Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +13+17,
  • Լոռիում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +20+23,
  • Տավուշում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +21+24,
  • Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +14+16,
  • Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +16+21,
  • Արարատում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +22+24,
  • Արմավիրում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +21+23,
  • Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +15+17,
  • Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +21+23,
  • Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +20+25,
  • Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+21:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular