ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան պատրաստակամ է Սյունիքի մարզի բժշկական կենտրոններին ընդլայնված աջակցություն տրամադրել. Թիերի Կովաքս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, ռեգիոնի հայաշատ Վիեննի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը:

 

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով Հայաստանին մշտապես աջակցելուն, ստեղծված իրավիճակում Ֆրանսիայի հետ գործակցության արդյունքում արված աշխատանքներին ու ապագայում ոլորտի զարգացման ծրագրերը կյանքի կոչելու հեռանկարներին` փոխնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա առողջապահական պատկերը` մեր հայրենակիցների առաջնային օղակում հավաքագրման գործընթացը, նրանց դեղապահովման, իմունականխարգելման և ամբողջությամբ անվճար տրամադրվող բուժօգնության հարցերը, այդ թվում` հիվանդանոցային:

 

«Մենք շատ ակտիվ աշխատում ենք բռնի տեղահանվածներին հավաքագրելով ու գրանցելով առաջնային օղակին` կազմակերպելով նրանց պատշաճ բուժօգնությունը: Այս պահին արդեն ունենք 45 հազարից ավելի հավաքագրված պացիենտներ ամբողջ Հայաստանի տարածքում, և այդ գործընթացը շարունակվում է», - նշել է Արտակ Ջումայանը:

 

«Առողջապահական ծրագրերի ընդլայնման այս հնարավորությունը պետք է օգտագործենք շատ աշխատանք անելու ու ավելի մեծ արդյունքների հասնելու համար` ամրապնդելով մեր գործակցությունը»,- ասել է Թիերի Կովաքսը:

 

Հանդիպման ավարտին ֆրանսիական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել Սյունիքի մարզի բժշկական կենտրոններին ընդլայնված աջակցություն տրամադրելու և փոխգործակցության արդյունքում ոլորտի զարգացման գործում ներդրում ունենալու համատե

քստում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular