ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի նախագահ հետագիծը լինելու է մի լուսանկար՝ թագուհու թաղման արարողությունից. Հայկ Մամիջանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը սկսել է մեր քաղաքացիների որոշ հատվածի կողմից ընկալվել բնական աղետի նման մի բան, որը չունի մեղավորներ, պատասխանատուներ, բայց դա այդպես չէ: Ասյ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ առաջին հերթին տեղի ունեցած ցեղասպանության պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն էին, երկրորդ պատասխանատուն՝ ՀՀ  իշխանություններն են իրենց ապաշնորհ արտաքին քաղաքականությամբ, որն ինքն անվանել է «չարչիական», որի գագաթնակետը նորից դարձավ  Պրահայում հայտարարությունը, որը հիմք նախապատրաստեց տվյալ գործողությունների համար։

Հայկ Մամիջանյանը մի քանի համամետություն ներկայացրեց 2018 թվականի և մեր օրերի միջև.

 

«2018-ին ՀՀ ինքնիշխան տարածքն ամբողջապես գտնվում էր Հայաստանի վերահսկողության ներքո։ Այս պահի դրությամբ առնվազն 150 քառակուսի կիլոմետր տարածք, ըստ պաշտոնական տվյալների, վերահսկվում է Ադրբեջանի կողմից։

Արցախի տարածքը 12 հազար քառակուսի կիլոմետրից ավելի էր, հիմա` զրո։

ՀՀ պետական պարտքը 6,8 միլիարդ դոլար էր 2018-ին, հիմա 11,3-ի շրջակայքում է:

2018-ին Հայաստանում կար զրո քաղբանտարկյալ, իսկ հիմա` 40-ից ավելի։

Հիմա մի քանի հարյուր անհետ կորած ունենք, որոնց աճյունները չենք կարողանում հանձնել ծնողներին:

Այն ժամանակ Հայաստանի նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունը Թուրքիայի կողմից  ձախողելու հետևանքով Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից գրողի ծոցն էր ուղարկում այդ արձանագրությունները։ Իսկ հիմա Ադրբեջանի ԱԳ նախարարը Նիկոլ Փաշինյանի ասածը հետ է վերադարձնում, պատճառաբանություն է բերում՝ պատասխանելով  Հայաստանի ԱԳ նախարարին։

Ինձ դժվար է անվանել Արմեն Սարգսյանի քաղաքական գործունեության ֆանատը, բայց, այնուամենայնիվ, մի փոքր դրվագ հիշենք. ժամանակին Արմեն Սարգսյանը հավասարը հավասարին շփվում էր  Բայդենի հետ, իսկ ներկայիս նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի հետագիծը լինելու է լուսանկար՝ թագուհու թաղման արարողությունից ու այն փաստը, որ Հայաստանի քաղաքացիների համարյա կեսը իր անուն-ազգանունը վերջապես կհիշեն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular