ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանն ու Պուտինը քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ասված է X սոցիալական ցանցում Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի հաղորդագրության մեջ: 

Կողմերը քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրումը և տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը։

Թուրքիայի նախագահը մատնանշել է «պաղեստինյան հողերի նկատմամբ դաժանության աճը» և պաղեստինցի խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի արագ աճը։

 

Էրդողանն ընդգծել է, որ արևմտյան պետությունների լռությունն ի դեմս տեղի ունեցողի, Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը հասցրել է «անխուսափելի մակարդակի», հայտնում է Anadolu-ն։

Թուրքիայի նախագահը նաև վստահեցրել է, որ Անկարան կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ տարածաշրջանում հանգստություն ապահովելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular