ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող Արցախի Ղարաբաղի նախկին նախագահներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։

«Այցը կայացել է հոկտեմբերի 20-ին ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։ Ձերբակալվածներին հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց հարազատների հետ»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք համապաատասխանում է իրականությանը ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունը, ըստ որի ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը։

«Հոկտեմբերի ընթացքում ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում ևս մեկ անգամ այցելել են նախկինում ձերբակալված բոլոր հայերին։ Այցի ընթացքում նրանց հնարավորություն է տրվել կապի տարբեր միջոցներով կապ հաստատել հարազատների հետ»,- հավելեց Զառա Ամատունին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular