ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի նոր դեմարշն այնքան էլ լուրջ չէ. չտրամաբանված քայլերը կարող են վնասել Մոսկվային

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունների դեմ Ռուսաստանի քաղաքականության որոշ դրվագներ երբեմն կարելի է արդարացնել, կարելի է նաև համարել Մոսկվայի ադեկվատ արձագանք, սակայն շատ հաճախ ռուսական կողմի արձագանքներն ու քաղաքականությունը դուրս են տրամաբանական շրջանակներից, երբեմն էլ նույնիսկ ծիծաղելի են դառնում։

ՌԴ Պետդուման անորոշ ժամկետով հետաձգել է Հայաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների կողմից ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեության ծավալման դեպքում ազգային վարորդական իրավունքների ճանաչման հարցը, ընդ որում օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր դեռևս 2022 թվականին, սակայն դրանից հետո պարբերաբար հետաձգվել էր։ Այժմ էլ անորոշ ժամանակով հետաձգում են։

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի պարզաբանումն այս կապակցությամբ առնվազն անհեթեթ է։ Այս օրինագծով, ըստ էության, նախատեսվում էր Հայաստանին որոշակի հավելյալ արտոնություններ շնորհել և դա այն դեպքում, երբ Հայաստանի պատգամավորները, ղեկավարությունը, կառավարությունը որևէ բան չեն արել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրագրման համար։ «Մենք հենց դրա հիման վրա ենք որոշում թույլատրել ազգային վարորդական իրավունքների կիրառումը Ռուսաստանի տարածքում, թե՝ ոչ,- հայտարարել է Վալոդինը, նշել,- թե՝ այս պահին իրենց երկրների կողմից թողարկած վարորդական իրավունքները Ռուսաստանի տարածքում կարող են օգտագործել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները, քանի որ այդ երկրներում ռուսաց լեզվի կարգավիճակն ամրագրված է սահմանադրորեն»։

Այն, որ Ռուսաստանը տևական ժամանակ ձգտում է Հայաստանի տարածքում պարտադրել ռուսաց լեզվի կարգավիճակի տրամադրում գաղտնիք չէ, բայց նման մեթոդները հակառակ էֆեկտն են տալիս, առանց այն էլ Հայաստանը միատարր պետություն է և որևէ կարիք չունի ռուսերենն ամրագրել սահմանադրորեն, ի տարբերություն Ղազախստանի կամ Բելառուսի, որտեղ բնակչության մեջ ռուսները չափազանց մեծ տոկոս են կազմում։ Եթե Կրեմլի հաշվարկն այն է, որ այս քայլից հետո հայ տաքսիստները կամ բեռնատարների վարորդները չեն կարողանա գումար վաստակել, իսկ Հայաստանում գտնվող նրանց ընտանիքի անդամները սոցիալական բունտ կբարձրացնեն Նիկոլ Փաշինյանի դեմ, առնվազն անլուրջ է։

Սոցիալական հենքով Փաշինյանի դեմ հնարավոր է բողոքի գործողություններ սկսել, սակայն ոչ ամենևին այսպես կոչված «գաստարբայտերների» ընտանիքի միջոցով, նույնիսկ որպես լրացուցիչ լծակ սա իրենից ոչինչ չի ներկայացնում։ Ըստ երևույթին Ռուսաստանի պետդումայի քայլը ընդամենը Փաշինյանի քաղաքականության դեմ վերջին շրջանում բողոքի նոտայի ձև է, իսկ բողոքի նոտա երեկ Հայաստանն է հանձնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին ռուսական հեռուստաընկերությամբ Փաշինյանի դեմ հաղորդումների համար։

Աննա Սարատիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular