ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պոդոլյակ. «Հայաստան - Ադրբեջան. քաղաքական խամաճիկությունը լավ բանի չի տանում»»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Pravda.ru-ն գրում է, որ Իրանում «3+3» ձևաչափով բանակցությունները տանտերերի, Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ավարտվել են անարդյունք։ Բաքուն, հասկանալով, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության մեջ է, և Երևանից կարող է անընդհատ զիջումներ ստանալ, միջանցք է պահանջում դեպի Նախիջևան մոռանալով, որ դա միայն Ղարաբաղի հարցով գործարքի մի մասն էր։ Բայց նա պաշտոնական Երևանի հանձնվելուց հետո չպետք է դա պահանջեր։ Այդ մասին հայտնել է սյունակագիր Յուրի Պոդոլյակը։

«Այնուամենայնիվ քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին է, հնարավորություն կա դա առաջ տանել: Իսկ ընդհանուր առմամբ ամեն ինչ դեռ ընթանում է այնպես, ինչպես և սպասվում էր, Արցախի հանձնումը չի հանգեցրել Երևանի խնդիրների լուծմանը, այլ միայն ավելացրել է դրանք: Եվ դա միշտ էլ այդպես է լինում: Միշտ էլ կան «խամաճիկներ», իսկ Փաշինյանը տիպիկ քաղաքական «խամաճիկ» է, ովքեր սկսելով զիջել իրենց ժողովուրդների շահերը հանուն ԵՄ-ի ու ԱՄՆ-ի  շահերի այլևս չեն կարողանում կանգ առնել»,- ասել է վերլուծաբանը։

Ով էլ լիներ Ադրբեջանի տեղը գրեթե նույն կերպ կվարվեր, քանի որ կա հիանալի հնարավորություն հակառակ կողմից ստանալ այն ամենը, ինչ կարող ես, քանի դեռ հակառակորդ երկրում դավաճանն է իշխանության գլխին, եզրափակել է Պոդոլյակը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular