ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. 44-ամյա օտարերկրացին սանհանգույցում փորձել է ինքնասպան լինել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: Ժամը 18:50-ի սահմաններում քաղաքացիները օդանավակայանի մեկնման սրահում գտնվող սանհանգույցում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, ով պատին ամրացված կախիչից գոտիով փորձել է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել:

Քաղաքացիների կողմից փրկվածը Ալժիրի Հանրապետության քաղաքացի՝ 44-ամյա Ամեր Ը.-ն է: 

Դեպքի փաստով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» գծային բաժնի քննչական բաժին

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular