ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ․ Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության վաղվա նիստում կընդունվի որոշում, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի այն հարցին, թե ինչու՞ Կառավարությունը չունի արցախցիներին առաջկցելու ծրագիր։

«Այս որոշումը մենք բազմիս քննարկել ենք, մեզ համար կարեւոր է եղել հանգել մի որոշման, որը առավելագույնս հնարավորության կտա նրանց բոլոր իրանուքները պաշտպանել։  Մենք դա անում ենք արձանագրելու համար Լեռնային Ղարաբաղի բնակիչների փախստական լինելու հանգամանքը, որպեսզի եւ՛ տեղական, եւ՛ միջազգային առումով  նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորությունները ընդլայնվեն։  Բոլոր քննարկումների արդյունքնում մեր գործընկերները եկել են այն եզրահանգամանը, որ պետք է գնանք այդ ճանապարհով»,-ասաց Փաշինյանը եւ ավելացրեց, որ որոշման ընդունումից հետո ԼՂ բնակիչները կունենան հնարավորություն՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

Պատգամավորը անդրառնալով բնակարանային աջակցության ծրագրին, հետաքրքրվեց՝ արդյո՞ք դա ծառայելու է իր նպատակին, ընդգծելով, որ ծրագիրն, ըստ էության չի աշխատելու․ «Այն ծրագիրը, որը կառավարության որոշմամբ անում է՝ 8 միլիոն արժողությամբ սերտեֆիկատները, դա, ըստ էության, չի աշխատում, որովհետեւ օբյեկտիվորեն այսօր բնակարանային շուկայում, օրինակ՝ մարզերում, նման գնով 4-5 հոգանոց ընտանիքի համար բնակարան անհնար է գտնել, էդ մարդիկ էլ չեն կարող լրավճարներ անել։ Կա գործիք, որը բարձրաձայնվել է, չի ծառայել իր նպատակին եւ վերանայման կարիք ունի։ Եթե ծրագիր է, պետք է իր նպատակին ծառայի, կամ էլ անիմաստ է նման ծրագրային մոտեցում ունենալը»,- նշեց նա։

Փաշինյանն արձագանքելով պատգամավորի դիտարկմանը՝ ասաց․ «Մենք տեսնում ենք, որ այդ ծրագրերի հետ կապված կան որոշակի խնդիրներ։ Մենք արդեն կառավարության նիստերի ժամանակ քննարկել ենք, որ այդ ծրագրերը այնպես վերաձեւակերպենք, որ դրանք դառնան արդյունավետ, համապատասխանեցվեն մեր ռազմավարությունների հետ։ Մեր առաջին խնդիրը եղել է մարդկանց ամենահրատապ կարիքներին արձագանքելը։ Այդ պատճառով մենք օգտագործել եւ օգտագործում ենք կառավարության որոշումները, որոնք կարճաժամկետ առումով հասցեագրում են հարցերը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular