ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ում հակահրեական միջադեպերի թիվն աճել է գրեթե 400%-ով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմի մեկնարկից ի վեր ԱՄՆ-ում հակասեմական ​​միջադեպերի թիվը մոտ 400%-ով աճել է երկու շաբաթվա ընթացքում, հայտնել է   Հակազրպարտության լիգա  (ADL) իրավապաշտպան խումբը:

Իրավապաշտպան խմբի տվյալները, որոնք ցույց են տվել, որ ԱՄՆ-ում հոկտեմբերի 7-ից 23-ը հակասեմական միջադեպերը նախորդ տարվա համեմատ  աճել են 388%-ով, ստացվել են այն ժամանակ, երբ ԱՄՆ իշխանությունները վերահսկում են հակամարտության հետ կապված ներքին սպառնալիքները:

ADL-ի ծայրահեղականության կենտրոնը հայտնել է, որ նախնական տվյալները վկայում են հոկտեմբերի 7-23-ը ԱՄՆ-ում արձանագրված 312  հակասեմական միջադեպի մասին, ներառյալ հետապնդումները, վանդալիզմը և հարձակումները: Դրանցից մոտ 190-ը անմիջականորեն առնչվել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմին։

Հակասեմականությունը  ԱՄՆ-ում աճում էր դեռ պատերազմից առաջ։ 2022-ին արձանագրվել է մոտ 3700 հակասեմական միջադեպ, ավելին, քան ցանկացած տարվա ընթացքում1979 թվականից, երբ  ADL-ն սկսել է հետևել խնդրին:

«Երբ հակամարտություն է բռնկվում Իսրայելում, դրան անմիջապես հաջորդում են հակասեմական միջադեպերը Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում», - ասել է ADL-ի գործադիր տնօրեն Ջոնաթան Գրինբլատը՝  կոչ անելով իշխանություններին ապահովել հրեական համայնքների անվտանգությունն ու աջակցությունը:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ վերահսկում է հրեաների և մուսուլմանների նկատմամբ  հակամարտութան պայմաններում  աճող սպառնալիքները: Նախագահ Ջո Բայդենը դատապարտել է հակասեմականությունն ու իսլամաֆոբիան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular