ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը միջուկային զսպման ուժերի վարժանք է անցկացրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն միջուկային զսպման ուժերի վարժանք է անցկացրել։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Վարժանքի շրջանակներում  Կամչատկայի փորձադաշտում Պլեսեցկի տիեզերակայանից իրականացվել է  «Յարս» միջմայրցամաքային հրթիռի արձակումը, իսկ  Բարենցի ծովից «Տուլա» ատոմային սուզանավից արձակվել է «Սինևա» հրթիռը։

Բացի այդ, վարժանքների շրջանակում Tu-95MS հեռահար ինքնաթիռները օդային տեղակայման հրթիռներ են արձակել։

 

Ինչպես հետևում է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Պուտինին ուղղված զեկույցից, զորավարժությունների ժամանակ մշակվել է նաև  «ի պատասխան թշնամու միջուկային հարվածի, ռազմավարական հարձակողական ուժերի կողմից զանգվածային միջուկային հարված հասցնելը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular