ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխահում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները փոխկապակցված են ներքին կապերով, այդ թվում՝ 44-օրյա պատերազմը․ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իմ համոզմունքն այն է, որ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները փոխկապակցված են ներքին կապերով, այդ թվում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ռուս-ուկրաինական պատերազի՝ Հայաստանի անվգանգային միջավայրի վրա ազդեցության մասին հարցին։

«Իհարկե, այդ ազդեցությունները շատ ուղիղ և հիմա՝ ժամանակակից աշխարհում, զգացվում են, տեսանելի են և զգալի են նույնիսկ հազարավոր կիլոմետրերով հեռու, բայց այն իրադարձությունները, որոնք Դուք նշում եք՝ տեղի են ունենում մեր տարածաշրջանում, մեր տրանսպորտային ուղիների մերձակայքում, կամ մեր տրանսպորտային ուղիների վրա»,- ասել է նա:

Բայց նաև իրադարձությունների մեր արձագանքն այն է, որ մեր տարածաշրջանին անհրաժեշտ է խաղաղություն, և մենք կարևոր ենք համարում այդ քաղաքականության հետևողական վարումը, ընդգծել է Փաշինյանը․ «Որովհետև շատ կարևոր մի նրբություն, որը ես նորից Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում, արձանագրեցի, որովհետև երբեմն դա կարող է և չնկատվել, կամ չարձանագրվել, կամ չֆիքսվել: Երբ ասում ենք՝ մենք խաղաղության օրակարգ ունենք, Հայաստանի Հանրապետությունը կարող է խաղաղ լինել, եթե խաղաղ է մեր տարածաշրջանը, չի կարող այնպիսի իրավիճակ լինել, որ մեր տարածաշրջանը խաղաղ չէ, բայց Հայաստանի Հանրապետությունը խաղաղ է: Եվ դրա համար խաղաղության մեր պատկերացումները որևէ կերպ չենք հակադրում և չենք տարանջատում խաղաղության տարածաշրջանային շահերին: Եվ սա շատ կարևոր ձևակերպում է, շատ կարևոր առանձնահատկություն է, որը ես կուզենայի ընդգծել»,- ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular