ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը հերքել է Գազայի հատվածում գործողությունները հետաձգելու ԱՄՆ-ի պահանջի մասին տեղեկությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 25-ին, ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուից չի պահանջել հետաձգել Գազայում ռազմական գործողության մեկնարկը, այլ միայն կոչ է արել, առաջին հերթին, փրկել ՀԱՄԱՍ-ի զինյալների մոտ պահվող պատանդներին։

«Դա իրենց որոշումն է, բայց ես դա չեմ պահանջել։ Ես ասացի նրան, որ եթե հնարավոր է այդ մարդկանց անվտանգ դուրս բերել, ապա դա այն է, ինչ նա պետք է անի», - ասել է Բայդենը, որի խոսքը մեջբերում է Ահրամ պորտալը:

Բացի այդ, ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ «չի վստահում» պաղեստինցիների կողմից տրամադրված քաղաքացիական զոհերի թվերին։

Չորեքշաբթի ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal (WSJ) թերթը հայտնել էր, որ Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի խնդրանքին՝ հետաձգել ցամաքային գործողությունը, որպեսզի նրանք կարողանան տարածաշրջան տեղափոխել հակահրթիռային պաշտպանության լրացուցիչ համակարգեր՝ ամերիկյան զորքերը պաշտպանելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular