ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչական պատասխանատվություն կկիրառվի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելու համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում, մասնավորաբար՝ վարչական պատասխանատվություն սահմանել «Պետական գաղտնիքի մասին» օրենքով և օրենքից բխող կառավարության որոշումներով սահմանված պահանջների խախտման համար:

ՀՀ քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերով նախատեսված՝ պետական գաղտնիքի պահպանության ոլորտին առնչվող իրավախախտումների շրջանակի ուսումնասիրման արդյունքում պարզ է դառնում, որ պետական գաղտնիքի պահպանության ոլորտում օրենսդրությամբ հիմնականում պատասխանատվություն է նախատեսված տարբեր սուբյեկտների կողմից կամ տարբեր եղանակներով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման համար: Միևնույն ժամանակ, օրենսդրությամբ վարչական պատասխանատվության որևէ միջոց նախատեսված չէ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելու համար:

«Պետական գաղտնիքի մասին» օրենքի 24րդ հոդվածի համաձայն՝ ԱԱԾ-ն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ու իրավաբանական անձանց մոտ ստուգումների միջոցով իրականացնում է գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողություն, որի նպատակն է գաղտնիության ռեժիմի ապահովման փաստացի վիճակի ուսումնասիրումն ու գնահատումը, թերությունների և խախտումների հայտնաբերումը, դրանց պատճառների ճշտումը, վերացումն ու կանխումը: Չնայած սրան՝ օրենսդրությամբ նախատեսված չէ որևէ գործիք ԱԱԾ-ի կողմից իրականացվող ստուգումների արդյունքում թերությունների և խախտումների հայտնաբերման դեպքում համապատասխան կազմակերպություններին, իրավաբանական անձանց կամ գաղտնիության ռեժիմի ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

Ըստ ԱԱԾ-ի, գաղտնիության ռեժիմի ապահովման ուղղությամբ բազմաբնույթ խախտումներ են հանդիպում ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, այնպես էլ կազմակերպություններում ու իրավաբանական անձանց մոտ: «Պետական գաղտնիքի մասին» օրենքն ամբողջ ծավալով ուժի մեջ կմտնի 2024 թ. հունվարի 28-ից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular