ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 22 և վիրավորվել 60 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների Մեն նահանգի Լյուիսթոն քաղաքում տղամարդը կրակ է բացել մադրաշատ վայրերում։
Նա կրակոցներ է արձակել երեք տարբեր վայերերում, այդ թվում առևտրի կենտրոնում, բարում։
Ըստ CNN-ի` հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 22 և վիրավորվել 60 մարդ։ Լյուիսթոնում կրակոցների ականատեսները եղել են տարբեր տարիքի, այդ թվում՝ դեռահասներ։ Հայտնել է Օբերնի քաղաքապետ Ջեյսոն Լևեսկը՝ հավելելով, որ համայնքը շոկի մեջ է:
Ըստ իրավապահ մարմինների՝ կասկածյալը Ռոբերտ Քարդն է, որը նախկինում ծառայել է բանակում և աշխատել է որպես հրազենի հրահանգիչ։ Տեղեկությունների համաձայն՝ նա հոգեկան խնդիրներ ունի,այս ամառ 2 շաբաթ անց է կացրել է հոգեբուժարանում։