ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Porsche Taycan-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, կան այրված ավտոմեքենաներ․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Գրել է Shamshyan.com-ը։

Ժամը 00․35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղու թիվ 35/1 հասցեում գործող ավտովերանորոգման կետում։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են ավտովերանորոգման կետի աշխատակիցները։

Պարզվել է՝ այրվել են ավտովերանորոգման կետում կայանված Porsche Taycan մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ, GAZel մակնիշի և ևս մեկ այլ ավտոմեքենա։ Ջերմահարվել է նաև կայանված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular