ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ավագանին 4 փոխքաղաքապետներ է ընտրել. ովքեր են նրանք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանին իր այսօրվա՝ հոկտեմբերի 26-ի արտահերթ նիստում քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում ընտրեց «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանին։ Նա ստացավ 32 կողմ, 0 դեմ և 5 ձեռնպահ ձայն։

Բացի այդ, փոխքաղաքապետի պաշտոններ են ստացել ՔՊ-ական Լևոն Հովհաննիսյանը և Սուրեն Գրիգորյանը, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցությունից Սարգիս Մադաթյանը։

Լևոն Հովհաննիսյանը 31 կող, 0 դեմ, 5 ձեռնպահ քվեարկության արդյունքներով ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ։ Իսկ Սուրեն Գրիգորյանը ստացավ 32 կող, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայն։

«Հանրապետություն» կուսակցությունից ընտրված փոխքաղաքապետի թեկնածու Սարգիս Մադաթյանը 32 կող, 0 դեմ, 5 ձեռնպահ քվեարկության արդյունքներով ստանձնեց պաշտոնը։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունից ընտրված ավագանու անդամները փոխքաղաքապետերի ընտրության քվեարկությունից առաջ լքեցին նիստերի դահլիճը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները քաղաքի քաղաքապետ ընտրեցին Տիգրան Ավինյանին։ Այնուհետև խմբակցությունների ներկայացուցիչները համագործակցության հուշագիր ստորագրեցին, որով «Հանարպետություն» կուսակցությանը հնարավորություն տրվեց առաջադրել փոխքաղաքապետի թեկնածու։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular