ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ-ից բռնի տեղահանվածները դառնում են փախստական. նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին զեկույցով այսօր կառավարության նիստում հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նախագծով առաջարկվում է կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել ԼՂ բնակչության ռեգիստրի հաշվառումներ ունեցող անձանց, ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս ապրող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը և նրանց, ովքեր չեն ունեցել հաշվային հաշվառում ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ-ում և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո հաշվառվել են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։ 

Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակը և դրանով նաև նրանց իրավունքների ու պարտականությունների շրջանակը։

Մանրամասները՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular