ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արատավոր մտածողության հետևանքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած մի քննարկում բացահայտում է տասնամյակներ շարունակ հայկական քաղաքական դաշտում և, հասարակության մեջ ընդհանրապես, արմատավորված արատավոր մտածողությունը։ Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի մեղադրանքներին՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածու Նաիրա Հովսեփյանը խոսել է ոչ թե իր մասնագիտական հմտությունների, դատավորի իր կարիերայի ընթացքում կայացրած վճիռների արդար, կամ անարդար լինելու մասին, այլ հայտարարել, թե հերոս ծնողն ու դաստիարակողը չի կարող լինել ո՛չ պատվեր կատարող, ո՛չ վախկոտ։

Նաիրա Հովսեփյանը, նշենք, Բարձրագույն դատական խորհրդի անդամ է և ընդդիմությունը նրան պարբերաբար մեղադրում է իր գործունեության ընթացքում Փաշինյանի քմահաճույքները կատարելու մեջ։ Հովսեփյանը, նաև, 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է։ Բնավ չցանկանալով նսեմացնել Գևորգ Արշակյանի կատարած սխրանքը՝ կարծում ենք, որ նրա թիկունքում թաքնվելն ու սեփական ապօրինություններն այդ հանգամանքով կոծկելը չափազանց վտանգավոր և զազրելի արարք է։ Ի դեպ Նաիրա Հովսեփյանը միակը չէ այս առումով, շատերը չարաշահում են հերոսի ծնող, ազգական, բարեկամ լինելու հանգամանքը, դա օգտագործում անձնական բարեկեցության համար, իսկ հասարակությունն էլ շատ դեպքերում չի կարողանում բավարար արձագանքել նման մտայնություններին։ Տասնամյակներ շարունակ այս մտայնությունը Հայաստանի հասարակության մեջ ձևավորել են, ի դեպ, նույն այդ նախկինները, այսօր հենց իրենք էլ հետ են ստանում բումերանգի էֆեկտով իրենց հասցրած հարվածը։ Յուրաքանչյուր մարդու պետք է գնահատել ինքնուրույն, իր կատարած քայլերի համատեքստում, այլ ոչ թե այս կամ այն հերոսի ազգականը, բարեկամը, ծնողը լինելու հանգամանքով պայմանավորված։ Իսկ Նաիրա Հովսեփյանն ընդամենը փորձում է արդարանալ՝ այլոց, այս դեպքում՝ իր որդու անվան ետևում թաքնվելով։

Նելլի Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular