ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն քրեական սկանդալներով մրցում է նախկինների հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում արդեն վաղուց հասցրել է գերազանցել և առաջ անցնել նախկիներից բոլոր արատավոր դրսևորումներով։ Վերջին շրջանում էլ մի քանի քրեական պատմություններում շրջանառվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների անունները։

Օրեր առաջ կրակոցներ են հնչել Նուբարաշենում։ Ոստիկանությունը պարզել է, որ կրակոցներ արձակողը եղել է Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ 41–ամյա Աշոտ Դադյանը, որը ներկայացել է ոստիկանություն և իր հետ բերել իր ատրճանակը։ Քպ-ական պաշտոնյան փողոցում կրակոցներ է արձակել՝ լինելով ալկոհոլի ազդեցության տակ։

Մեկ այլ դրվագում էլ Քաղպայմանագրի միանգամից մի քանի տասնյակ ներկայացուցիչներ են հայտնվել քրեական պատմության մեջ։ Օրեր առաջ Աշտարակի ձորում հողային աշխատանքների կապակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Աշտարակի ՔՊ-ական քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի և գործարար հոր և որդու միջև։ Շահվերդյանը հեռացել է, իսկ րոպեներ անց դեպքի վայր մոտ 40 հոգանոց խումբ է ժամանել, որը սկսել է քարերով և բահերով դաժան ծեծի ենթարկել ռեստորանի տիրոջն ու որդուն։ Անգամ ոստիկանների ներկայությունը չի սաստել խմբի անդամներին՝ դադարեցնելու դաժան հարձակումը։ Ռեստորանատիրոջ որդին է ավտոմատով կրակոցներ արձակել և դրանից վիրավորվել են Աշտարակի քաղաքապետի տեղակալն ու ևս մեկ անձ, ընդ որում հարձակմանը մասնակցել են վարչական շրջանների ղեկավարներ, գյուղապետեր, ՔՊ-ական քաղաքապետի այլ մտերիմներ։

Այս երկու դրվագները բնավ էլ եզակի չեն։ «Քաղաքացիական պայմանագրի» պաշտոնյաներն այլևս չեն թաքցնում իրենց լպիրշության մակարդակը և քաղաքացիների հետ հարցերը լուծում են զենքի ապօրինությունների բռնությունների միջոցով։

Օր առաջ անհրաժեշտություն է Նիկոլ Փաշինյանից և նրա թիմից ազատվելը, այլապես Հայաստանը վաղուց վերածվել է Սիցիլիայի և նույնիսկ գերազանցել։

Քնար Մամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular