Անչափ հուզիչ. մահացող մարդկանց վերջին ցանկությունները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾStyle.news.am-ը գրում է.
Մեզանից ոչ ոք անմահ չէ, եւ յուրաքանչյուր մարդ գիտի՝ գալու է մի օր, երբ ինքն այլեւս չի լինելու Երկրի երեսին։ Բայց այլ բան է, երբ մարդը տառապում է անբուժելի հիվանդությամբ եւ հստակ գիտակցում, որ իր վախճանը մոտ է։
BoredPanda-ն հրապարակել է մահացող մարդկանց վերջին ցանկությունները, որոնք հուզում են մինչեւ հոգու խորքը։
Այս լուսանկարում հայրը, որին հաշված օրեր են մնացել ապրելու, ուղեկցում է դստերը «խորանի» մոտ, որպեսզի այդ պահը երկար մնա նրա հիշողություններում հետագայում ամուսնանալիս։
Քաղցկեղով հիվանդ որդին վերջին անգամ սեղմում է մահացող հոր ձեռքը։
Թոռնիկը որոշել է իրականացնել տատիկի վերջին ցանկությունը՝ լինել օվկիանոսի ափին։
Վիետնամցի այս մարդն էլ ցանկացել է վերջին անգամ տեսնել իր սիրելի ձիուն։
Բարեկամներն իրականացրել են մահացող կնոջ երազանքը՝ վերջին անգամ գրկել իր կատուներին։
Ամուսինը վերջին անգամ պարում է իր մահացող կնոջ հետ։
Մահացող աղջիկը ցանկություն էր հայտնել ամուսնանալ իր լավագույն ընկերոջ հետ։
Իսկ այս տղայի երազանքն էր դաջվածք ունենալ։
Այս անօթեւան տղամարդը, իմանալով, որ իրեն ապրելու հաշված օրեր են մնացել, ցանկություն հայտնեց գրկել իր շանը։
Կենդանաբանական այգու աշխատակիցը վերջին հրաժեշտն է տալիս այն ընձուղտին, որին խնամել է։