ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավերիչ երկրաշարժները կարելի է կանխատեսել սեյսմիկ աղմուկով. NatComms

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օսթինի Տեխասի համալսարանի հետազոտողները լաբորատորիայում հաջողությամբ պարզել են այսպես կոչված նախնական ստորգետնյա ցնցման բնութագրերը։  Դրանք կարող են օգնել երկրաշարժների կանխատեսմանը։ Հոդվածը հրապարակվել է Nature Communications (NatComms) գիտական ամսագրում։

Գիտնականները փորձեր են կատարել հինգ սանտիմետր երկարություն ունեցող լաբորատոր երկրաբանական բեկվածքում։ Չնայած փոքր չափերին՝ թեստերը ցույց են տվել օրինաչափություններ թույլ նախնական ցնցումների հայտնաբերման ժամանակ՝ ուժեղ ցնցումներից առաջ։

«Սա տալիս է այն բանի ֆիզիկական բացատրությունը, ինչը վերահսկում է ֆորշոկերը (նախնական ցնցումները)։ Եթե մենք իսկապես ցանկանում ենք  հայտնաբերել այդ նախնական երեւույթները, մեզ պետք են սարքեր եւ մշտական դիտարկումներ, որոնք կկարողանան հետեւել երկրակեղեւի արձակած ձայներին՝ ճռռոցներին եւ տնքոցներին, որոնք կարող են վերածվել երկրաշարժի»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Չաս Բոլթոնը։

Հայտնագործությունը հույս է տալիս, որ ապագա երկրաշարժները կարելի կլինի նախապես կանխատեսել նախորդող բազմաթիվ մանր ցնցումների եւ սեյսմիկ աղմուկին բնորոշ օրինաչափությունների միջոցով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular