ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … վադալազկա վերնազգեստ

ՖՈՏՈ

Վադալազկա վերնազգեստը իրավամբ համարվում է ցանկացած զգեստապահարանի հիմնական տարր: Այն սազում է ինչպես պատռված ջինսերի, այնպես էլ պաշտոնական կիսաշրջազգեստի հետ: Այդ իրը կարելի է գտնել ինչպես նորաձևության սիրահար, այնպես էլ համեստ կանանց զգեստապահարանում։
«Վադալազկա» անվանումն ինքնին պարզ է դարձնում, որ այն ի սկզբանե եղել է ջրասուզակների հագուստ։ Առաջին սուզորդներն այն կրել են մետաղյա կոստյումի տակ։ Բարձր օձիքը թույլ էր տալիս այն մի քանի անգամ ծալել, ինչը, անշուշտ, լավ էր մեկուսացնում և պաշտպանում սուզորդի վիզը սկաֆանդրից:
20-րդ դարի սկզբին օդաչուներին դուր էր գալիս վադալազկա կրել թռիչքային կոստյումների տակից, քանի որ թռիչքի ժամանակ քամին ուժեղ է փչում պարանոցի վրա, իսկ շարֆ կրելը միշտ չէ, որ հարմար և գործնական է: Հետագայում օդաչուները սկսեցին վադալազկա կրել ոչ միայն թռիչքային կոստյումների տակից: Ժամանակի ընթացքում մրցարշավի վարորդները հետևեցին օդաչուների օրինակին, քանի որ նրանք նույնպես պետք է ինչ-որ կերպ պաշտպանեին իրենց վիզը կոշտ կոստյումի և սաղավարտի տհաճ հպումներից: Այդպես վադալազկան սկսեց ժողովրդականություն ձեռք բերել ամբողջ աշխարհում դառնալով սպաների, օդաչուների և սուզանավերի անձնակազմի համազգեստի անբաժանելի մաս:
Հետո՝ 1959 թվականին հայտնի դիզայներ Պիեռ Կարդենի շնորհիվ այն դարձավ ոչ միայն ամենօրյա օգտագործման առարկա, այլ նաև երեկոյան էլեգանտ հանդերձանքի ապշեցուցիչ հավելում: Վադալազկան ձեռք բերեց ավելի բարակ, ամուր տեսք, այն սկսեցին կարել սինթետիկ գործվածքներից, և այն դուր էր գալիս այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Օդրի Հեփբերնը, Քեթրին Դենյովը, Գրեյս Քելլին և այլք։ 
Իր առաջին հաջող հավաքածուից հետո Պիեռ Կարդենն իր աշխատանքներում մեկ անգամ չէ, որ օգտագործել է վադալազկան այն համադրելով տարբեր սարաֆանների ու բաճկոնների հետ։ Վադալազկաները դարձան անբասիր ոճի չափանիշ շնորհիվ լեգենդար Beatles-ի, ովքեր մեկ անգամ չէ, որ ելույթ են ունեցել դրանցով: Այդ հագուստով շատ էր սիրում ելույթ ունենալ նաև ճանաչված բանաստեղծ և դերասան Վլադիմիր Վիսոցկին։
Տաղանդավոր դերասան Անդրեյ Միրոնովի օգնությամբ առաջին անգամ այդ զգեստը հայտնվեց խորհրդային մարդականց հեռուստացույցերի էկրանին «Ադամանդե ձեռքը» ֆիլմի շնորհիվ: Մի քանի տարի անց լայն օձիքով այդ զգեստը գերեց ԽՍՀՄ ողջ հագուստի շուկան: Այսօր էլ վադալազկան թրենդային է։ Այն կրում են ինչպես դպրոցականները, այնպես էլ քաղաքական գործիչները։ Այն ոճի անբաժանելի դետալ է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց նորաձևության մեջ և հաճախ է հայտնվում հայտնի մոդելավորողների հավաքածուներում։ Այդ զգեստը իդեալական է ցանկացած սեզոնի համար, հիանալի համադրվում է ցանկացած կտրվածքի տաբատի հետ, լավ լրացնում է շորտերը կամ հաստ գործվածքներից պատրաստված կիսաշրջազգեստը և ներդաշնակ տեսք ունի ավանդական կիսաշրջազգեստների հետ: Անկասկած, վադալազկան լավ հավելում է նաև ցանկացած բիզնես կոստյումի համար։ Դրա ֆոնին լավ տեսք են ունենում, և՛ թանկ զարդերը, և՛ սովորական բիժուտերիան։
Վադալազկաների մի քանի մոդելներ կան: Դասականն ունի երկար թևեր և երկար օձիք՝ մի քանի անգամ ծալված: Տաք վադալազկան նախատեսված է ցուրտ եղանակի և սպորտի համար: Անկար վադալազկան բազմակողմանի է, և լավ համադրվում է այլ իրերի հետ կարերի բացակայության պատճառով: Բոդի վադալազկան առանձնանում է թեթև նստվածքով, այն լավ է  համակցվում տաբատի հետ: Շրջազգեստ վադալազկան սեղմված զգեստ է և հիանալի ընդգծում է ամբողջ նրբագեղ կազմվածքը: Հղիների վադալազկան ունի թևերի և օձիքների տարբեր երկարություններ, և անգամ անցք՝ երեխային կրծքով կերակրելու համար:

Нет описания.
 Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular