ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների եռակողմ հանդիպումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հյուրընկալել է «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումին» մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին «Շատո Մուխրանի» համալիր՝ նրանց պատվին տրված գալա ընթրիքին։

Նկարներից հասկանալի է դարձել, որ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի վարչապետերը ընթրել են միասին։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ալի Ասադովի հանդիպումը։

«Իմեդի» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երեք վարչապետների հանդիպումը տեւել է մի քանի ժամ։

«Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումն» անցկացվում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հովանու ներքո։ Համաժողովին մասնակցում են շուրջ 2000 պատվիրակներ՝ աշխարհի 60 երկրներից։

«Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումը», որը հիմնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2015 թվականին, Վրաստանում անցկացվում է արդեն չորրորդ անգամ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular