ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեսկովը մեկնաբանել է Պուտինի սրտի հետ կապված խնդիրների մասին տեղեկությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Վլադիմիր Պուտինի սրտի խնդիրների մասին մամուլում հայտնված տեղեկությունները «հերթական ապատեղեկատվություն» է անվանել։ Ըստ Պեսկովի՝ Ռուսաստանի նախագահի հետ «ամեն ինչ լավ է»։ 

Մեկնաբանելով Sky News Australia-ի և The Mirror-ի հրապարակմները՝ նախագահի առողջական խնդիրների մասին՝ Դմիտրի Պեսկովն ասել է.

«Կարող եմ ասել, որ երկվորյակներ չկան, երբ խոսքը վերաբերում է աշխատանքին և այլն։ Սա, գիտեք, դասվում է անհեթեթ տեղեկատվությունների շարքին, որոնք նախանձելի համառությամբ քննարկվում են մի շարք լրատվամիջոցների կողմից։ Սա, իհարկե, ժպիտից բացի ոչինչ չի բերում»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Նշենք, որ Sky News Australia-ի, The Mirror-ի և բրիտանական մի շարք այլ հրատարակությունների նյութերում նշվում էր, որ Վլադիմիր Պուտինը անցած շաբաթավերջին սրտի կանգ է ունեցել։ Հրապարակումների տեղեկատվության աղբյուրը ռուսալեզու «General SVR» անանուն Telegram ալիքն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular