ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության խաչմերուկը» կարող է մեզ համար վախճան հանդիսանալ. Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ցեղասպանություն է իրականացրել Արցախում, իսկ հաջորդ նպատակը Մեծ Թուրան ստանալն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է իրականացնել, հատկապես Հայաստանի վրայով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Այս պարագայում խոսել «խաղաղության խաչմերուկի» մասին, երբ հակառակորդը քեզ ճնշում է, քո համերկրացիներին, քո հյրենիքի մի մասի բնակիչներին բռնագաղթեցրել է, ցեղասպանություն է իրականացրել, ծեր, մանուկ, զինվորականներ ոչնչացրել է, այս իրականության մեջ գնալ, ստեղծել «Խաղաղության խաչմերուկ», եւ գնալ սեղմել քո թշնամու ձեռքը, տեղին չէ: Ես գտնում եմ, որ այս ծրագիրը, որ ինքը ներկայացնում է, եթե մտածված չլինի, եթե ՀՀ շահերը առաջ չտարվեն, դա կարող է նաեւ մեզ համար վախճան հանդիսանալ»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular