ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՑԱԽԱԼ-ի ստորաբաժանումները մտել են Գազայի հատված. Բայդենը տեղյակ է իրավիճակին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՑԱԽԱԼ-ի (իսրայելական բանակ-խմբ.) ուժերը մտել են Գազայի հատված, հայտնում է Cursorinfo-ն։

Ռազմաօդային ուժերը, հրետանային կորպուսը և ռազմածովային նավատորմը ներկայումս հարվածներ են հասցնում Գազայի հատվածում ահաբեկիչների հարյուրավոր օբյեկտների վրա:

Ավելի վաղ Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել էր, որ իսրայելական ցամաքային գործողությունները Գազայում ընդլայնվում են, իսկ Գազայի ռմբակոծությունները՝ ուժեղանում։

 

Բայդենը տեղեկացվել է Գազայում իրավիճակի զարգացման մասին, հայտնում է Vesti Israel-ը։

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է Իսրայելի և Գազայի հատվածի միջև պատերազմի իրադարձությունների նոր զարգացումների մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular