ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր կրճատումների մասին տեղեկությունը լարվածություն է ստեղծել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով,պետական ապարատում 2024-ից կրճատումների նոր ալիք է սպասվում, խոսքը մի քանի տասնյակ աշխատակիցների կրճատման մասին է։ Մասնավորաբար, մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջիկայում նախատեսվում է ՏԿԵ, էկոնոմիկայի և 1-2 այլ նախարարություններում ու կադաստրի պետական կոմիտեում մի քանի բաժինների միավորում, ինչի հետևանքով մոտ 3-4 տասնյակ մարդ կզրկվի աշխատանքից։

Սրա հետ կապված գերատեսչություններում բավական մեծ աղմուկ է բարձրացել. բանն այն է, որ, ըստ առկա տեղեկությունների, կրճատվելու են բավական բազմամյա փորձ ունեցող պրոֆեսիոնալներ, որոնց աշխատանքից ազատվելու հնարավորությունը ծանր է ընդունվել նաև կոլեկտիվներում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, աղմուկը տեղափոխվել է փոխնախարարների մակարդակով քննարկման դաշտ, որոնց՝ տեղի ունեցող գործընթացներին տրվող մեկնաբանություններն ու բացատրությունները դժգոհողներին չեն բավարարել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular