ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու Փաշինյանը չի ցանկացել հանդիպել զոհվածների հարազատներին. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

Երեկ մինչեւ կեսօր Նիկոլ Փաշինյանն այցելել էր ԱԺ եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ այգում ծաղիկներ էր դրել 1999 թ․ հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին: Իսկ մեկ օր առաջ խորհրդարանի պաշտոնական կայքում անոնսել էին, որ Հոկտեմբերի 27-ի հիշատակի միջոցառումը կկայանա ժամը 15.00-ին: Պարզ չեղավ, թե ինչու ՀՀ վարչապետը չի ցանկացել հանդիպել զոհվածների հարազատներին եւ ԱԺ բակ մտնելու իրավունք ունեցող սահմանափակ թվով մարդկանց: Մեզ կառավարությունից հոդաբաշխ բացատրություն չտվեցին: Միայն տեղեկացանք, որ խորհրդարանում էլ նրա այցի մասին տեղեկացել են այցից «հինգ պակաս»։ Ակնհայտ է, որ նա խուսափում է մարդաշատ միջոցառումներից, տհաճ հարցերից եւ անվտանգության հետ կապված մտավախություններ ունի, չնայած նրա անվտանգությունն ապահովում են մի քանի հարյուր թիկնապահներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular