ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազայի հատվածում գործողությունների ընդլայնումը ցամաքային գործողության մեկնարկը չէ․ Իսրայելի ՊԲ ներկայացուցիչ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ներկայացուցիչ, փոխգնդապետ Պիտեր Լերները հայտարարել է, որ Գազայի հատվածում գործողությունների ընդլայնումը ցամաքային գործողության պաշտոնական մեկնարկը չէ։ Այս մասին հաղորդում է ABC-ն:

Ավելի վաղ Իսրայել պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել էր, որ վերջին օրերին ՑԱԽԱԼ-ը ցամաքային գործողություններ էր իրականացնում Գազայի հատվածում, իսկ ուրբաթ երեկոյան կտրուկ ընդլայնել է դրանք։

«Լերները հերքել է, որ ընդլայնված գործողությունները ակնկալվող պաշտոնական ցամաքային ներխուժումն են», - հայտնել է հեռուստաալիքը զինվորականի հետ զրույցից հետո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular