ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ուսանողների միջազգային օր, Անիմացիայի միջազգային օր, Չեխիա և Սլովակիա՝ Չեխոսլովակիայի հիմնադրման օր, Հունաստան՝ Օխի օր, Կիպրոս՝ Հունական սփյուռքի օր, Ուկրաինա՝  Ֆաշիստական օկուպացիայից ազատագրման օր՝

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1270-վախճանվել է Հայոց Կիլիկիայի թագավոր Հեթում Ա-ն։

1817 – ծնվել է բանասեր և լեզվաբան Ղևոնդ Հովնանյանը։

1857 – ծնվել է նկարիչ, գրող և հասարակական գործիչ Գևորգ Բաշինջաղյանը։

1887 –ծնվել է դաշնակահարուհի Թագուհի Շահնազարյանը։

1908-լույս է տեսել  Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի առաջին համարը 15 հազար տպաքանակով, այն չի ունեցել կուսակցական ուղղվածություն և իր շուրջն է հավաքել ժամանակի ամենահեղինակավոր հայ մտավորականներին:  

1920- հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական բանակը վերսկսել է ընդհանուր հարձակումը և իր վերահսողության տակ է վերցրել Արդահան նահանգի հարավային հատվածը։

1938 –ծնվել է խորհրդահայ երգչուհի Կարինե Լիսիցյանը։

1950 –ծնվել է բժիշկ, մոլեկուլային կենսաբան Վեհարի Սաքանյանը։

1959 –ծնվել է նկարչուհի Նունե Աղբալյանը։

1963-վախճանվել է բանասեր և պատմաբան Ներսես Ակինյանը։

1967- Երևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թվականի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը:

1974-շահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը:

1975-Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում տեղի է ունեցել թուրքական դեսպանատան ռմբահարումը հայ ահաբեկիչների կողմից, որն առաջացրել է զգալի ավերածություններ։

1989- Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է Արցախում իր իսկ ստեղծած «Վոլսկու կոմիտեն»:

1993- ղարաբաղյան հակամարտության ժամանակ հայկական ստորաբաժանումները տանկային գումարտակի օժանդակությամբ գրոհել և գրավել են Մինջևան երկաթուղային կայարանը։

1999-Հայաստանի Ազգային ժողովում իրականացված հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունն ավարտվել է, լուսադեմին ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետոգերեվարվածներն ազատ են արձակվել։

2004-«Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայագրոֆորում» առաջին միջազգային համաժողովը: 

2011-Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել այդ մասին հայտարարելով «Ֆեյսբուք»-ի իր էջում:

2014 - Հադրութը (Արցախ) և Բըրբանքը (ԱՄՆ) դարձել են բարեկամ քաղաքներ։

2019-Խորհրդարանի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին,  նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանին, ով կալանավորվել է։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

312 —տեղի է ունեցել Մուլվինյան կամրջի ճակատամարտը Մակսեցիայի և Կոնստանտինի բանակների միջև, որի արդյունքում հաղթանակ տոնած Կոնստանտինը դարձել է Հռոմի կայսր, իսկ վիրավորված Մակսեցիան վախճանվել է հաջորդ օրը։

1237 —եղել է առաջին հիշատակությունը Բեռլինի մասին, և այդ օրը համարվում է Բեռլինի ծծնդյան օրը։

1420 –Չինաստանում  Մին դինաստիան Արգելված քաղաքի շինարարության ավարտից հետո Պեկինը հայտարարել է իր մայրաքաղաքը:

1469 —ծնվել է հոլանդացի փիլիսոփա, մարդասեր, Վերածննդի դարաշրջանի խոշորագույն գիտնական էրազմ Ռոտերդամցին։

1492 - Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերել է Կուբան։

1707 —Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհ է դարձել 5 հազար մարդ։

1860 — ծնվել է մարտարվեստի ճապոնացի վարպետ, Դձյուդոյի ստեղծող Դզիգորո Կանոն։

1885 –ծնվել է ռուս բանաստեղծ և թատերագիր Վելիմիր Խլեբնիկովը։

1886– Նյու Յորքում տեղի է ունեցել Ազատության արձանի հանդիսավոր բացումը:

1892- կայացել է շարժանկարի առաջին հանրային ցուցադրությունը։

1900 - Ֆրանսիայի մայրաքաղաքում փակվել են Երկրորդ Օլիմպիական խաղերը։

1903– ծնվել է անգլիացի գրող, գրաքննադատ և լրագրող Իվլին Վոնը։

1914 –ծնվել է անգլիացի կենսաքիմիկոս Ռիչարդ Լորենս Միլինգթոնը։

1914 —ծնվել է ամերիկացի վիրուսոլոգ, պոլիոմիելիտի վակցինայի ստեղծող Ջոնաս Սոլկը։

1914- «Կոդակ» ընկերությունը հայտարարել է, որ սկսել է աշխատել գունավոր լուսանկարչության տեխնոլոգիայի ստեղծման ուղղությամբ։

1918– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Չեխոսլովակիան հայտարարել է Ավստրա-Հունգարիայից անկախանալու մասին, որով իսկ փլուզվել է Ավստրո-Հունգարական կայսրությունը։

1933– ծնվել բրազիլացի նշանավոր ֆուտբոլիստ  Գարինչան:

1940 —Հունաստանը պաշտոնապես մտել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, այդ օրը նշվում է Հունաստանում որպես Օխիի օր։

1955 –ծնվել է ամերիկացի գործարար Բիլ Գեյթսը։

1956– ծնվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

1962 —Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը հայտարարել է Կուբաից խորհրդային հրթիռների դուրս բերման մասին։

1967 –ծնվել է ամերիկացի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը։

1969-վախճանվել է ռուս սովետական բանաստեղծ Կորնեյ Չուկովսկին։

1995– Բաքվի մետրոպոլիտենում տեղի է ունեցել մեծ հրդեհ, որի հետևանքով զոհվել է 289 և վիրավորվել է մոտ 300 մարդ։

2011 —Մոսկվայում 6 տարյա վերակառուցումից և հիմնանորոգումից հետո վերաբացվել է Մեծ Թատրոնը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular