ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ մթերքներ չի կարելի խառնել ալկոհոլի հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Յուրաքանչյուրն, ով գոնե մեկ անգամ անոթի վիճակով ալկոհոլային ըմպելիք է խմել, կփաստի, որ դա շատ վատ միտք է: Սակայն կան մթերքներ, որոնք ալկոհոլի հետ համադրելիս ոչ միայն չեն օգնում, այլև էլ ավելի վատթարացնում են դրա բացասական ներգործությունը:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում ալկոհոլի հետ անհամադրելի մթերքների ցուցակ և հիշեցնում, որ առհասարակ ալկոլը չարաշահել չարժե:

Արագ ուտեստներ

Արագ սնունդն ինքնին լյարդի վրա մեծ ճնշում է գործում, իսկ ալկոհոլի ուղեկցությամբ այդ ճնշումը կրկնապատկվում է: Բացի այդ՝ ալկոհոլն ու արագ սնունդը խթանում են գալանինի արտադրությունը: Գալանինը նեյրոպեպտիդ է, որը մասնակցում է մարսողական համակարգի աշխատանքի կարգավորմանը: Գալանինն իր հերթին առաջացնում է ճարպերի պահանջ, ահա թե ինչու մի լավ խմելուց հետո ձեզ մոտ առաջանում է հյութալի համբուրգեր ուտելու ցանկություն: Ահա այսպիսի փակ շրջան:

Գազավորված ըմպելիքներ

2013 թվականին ամերիկացի գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ալկոհոլի համադրությունը ցածր կալորիականություն ունեցող ըմպելիքների հետ բերում է օրգանիզմի էլ ավելի մեծ ինտոքսիկացիայի, քան սովորական գազավորված ըմպելիքների հետ: Սրա պատճառը կարող է հանդիսանալ այն, որ քաղցր ըմպելիքներում պարունակվող շաքարավազի ճեղքումը դանդաղեցնում է ալկոհոլի ներթափանցումը արյան մեջ: Սակայն սա չի նշանակում, որ սովորական Կոկա-Կոլան կամ Ֆանտան ավելի նախընտրելի են, քանի որ հենց ալկոհոլի մեջ պարունակվող շաքարի ավելցուկները դեռ ոչ ոքի օգուտ չեն բերել:

Աղի խորտիկներ

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են փաբերում գարեջրի հետ միշտ աղի խորտիկներ առաջարկում, օրինակ՝ չիպսեր, աղի ընկուզեղեն կամ էլ կարտոֆիլ ֆրի: Պատասխանը շատ պարզ է. դրանք ծարավ են առաջացնում, իսկ սա էլ նշանակում է, որ դուք անխուսափելիորեն կցանկանաք էլ ավելի շատ խմել, իսկ այ սա իր հերթին կարող է հանգեցնել օրգանիզմի լրացուցիչ ջրազրկման:

Սուրճ և էներգետիկներ

Ալկոհոլը նյարդային համակարգի վրա ճնշող ազդեցություն է գործում, իսկ կոֆեին պարունակող ըմպելիքները ստիմուլացնող ազդեցություն են ունենում, սակայն սա չի նշանակում, որ սուրճը և էներգետիկները նեյտրալիզացնում են ալկոհոլի ազդեցությունը: Իրականում դրանք բթացնում են արբեցման զգացողությունը, և արդյունքում մարդը կարող է գերագնահատել իր ուժերը և խ

մել ավելի շատ, քան հարկավոր էր:

Միզամուղ սնունդ

Ալկոհոլը միզամուղ է, այսինքն՝ այն արագացնում է օրգանիզմից ջրահեռացումը և ոչ չափավոր օգտագործման դեպքում կարող է բերել ջրազրկման: Այդ իսկ պատճառով էլ խորհորդ չի տրվում այն օգտագործել այլ միզամուղ մթերքների հետ: Միզամուղ մթերքներ են մաղադանոսը, համեմը, կոճապղպեղը, լոռամրգի հյութը, որոշ մրգեր և բանջարեղեն, ինչպես նաև սուրճը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular