Մոսկվա-Բիշքեկ չվերթը արտակարգ վայրէջք է կատարել Սամարայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրղզստանի «Avia Traffic Company» ավիաընկերության մարդատար Airbus-ը, որն իրականացնում էր Մոսկվայից Բիշքեկ չվերթը, չնախատեսված վայրէջք է կատարել Սամարայում՝ նախկինում օդանավի շարժիչներից մեկի հետ կապված խնդիրների պատճառով. հաղորդում է «Ռոսավիացիան»։
«Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կուրումոչ օդանավակայանում (Սամարա) Մոսկվայի ժամանակով ժամը 13.00-ին»,- հայտնել են գերատեսչությունից՝ պատասխանելով Մոսկվա-Բիշքեկ YK884 չվերթի վերաբերյալ հարցին։
«Նախնական՝ օդանավի հրամանատարը որոշել է չնախատեսված վայրէջք կատարել ինքնաթիռի շարժիչներից մեկի հետ կապված խնդիրների պատճառով»,- հավելել են գերատեսչությունից։