ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ «մեխանիզմով» են ձերբակալում հանրահավաքին մասնակցած արցախցի երիտասարդներին․ Մանրամասնում է փաստաբանը

ԻՐԱՎՈՒՆՔ

Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից արցախցի երիտասարդներին թիրախավորելու դեպքերին՝ նշելով նաև, թե ինչ ստանդարտացված մեխանիզմով է տեղի ունենում նրանց ձերբակալելու և կալանավորելու որոշումների ընդունումը։

«Անդադադար ռեժիմով Քննչական կոմիտեն շարունակում է ձերբակալել սեպտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցած երիտասարդներին: Ձերբակալում են առավելապես արցախցիներին, 17-ից 20 տարեկան երիտասարդների:

Քննչականը, ԱԱԾ-ից ստանալով տեսանյութերում երևացող երիտասարդների նույնականացման տվյալները, միջնորդություններ է ներկայացնում դատախազին՝ քրեական հետապնդում հարուցելու համար: Դատախազն էլ, սովորական դահիճի նման, առանց վարանելու, անմիջապես հարուցում է քրեական հետապնդումը, որից անմիջապես հետո էլ քննիչը ձերբակալման որոշումներ է կայացնում: Այս պրոցեսն իրականացվում է ավտոմատացված ռեժիմով, առանց մտածելու համար նախատեսված օրգանն օգտագործելու: Իսկական դահիճների հավաքածու իրավապահ համակարգ է գործում:

Միայն այն հանգամանքը, որ քննիչն առանց հրավիրելու մեղադրյալներին, առանց նրանց մասին որևէ տվյալ ստանալու՝ կալանքի ներկայացնելու համար կայացնում է ձերբակալման որոշում, ամբողջությամբ բավարար է կալանքի միջնորդությունը մերժելու համար:

Դատավորներին կոչ եմ անում չվախենալ իրենց իրական առաքելությունն իրականացնելուց, չմոռանալ, որ իրենք պետք է լինեն անկախ և անկողմնակալ, պարտավոր են լինել դատավոր»,- ընդգծել է Արսեն Բաբայանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular