ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախ վերադարձը մեր օրակարգում է. դրանով հետաքրքրված են Եվրոպան, ԱՄՆ-ն, ՌԴ-ն, կարծում եմ նաև Ադրբեջանը․ Շահրամանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր հաջորդ քայլը պետք է լինի այն, որ սկսենք զբաղվել այն հարցերով, որոնք թույլ կտան ամրագրել Արցախից տեղահանված մեր քաղաքացիների հետվերադարձը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

 «Դա մեր օրակարգային հարցերից մեկն է եւ պետք է սկսենք քննարկումներ ու ճանապարհների որոնումներ այդ հարցի լուծման համար»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ կարգավիճակով վերադարձի մասին է խոսքը, Շահրամանյանը պատասխանեց. «Դա քննարկումների, բանակցությունների հարց է։ Բնակչության վերադարձի հարցում հետաքրքրված են տարբեր քաղաքական կենտրոններ՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական։ Դրանում շահագրգռված է, ինձ թվում է, նաև Ադրբեջանը։ Քանի որ միջազգային հանրությունից մեղադրանքներ են հնչում, որ իրենք նպաստել են մեր բնակչության բռնի տեղահանմանը»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե ոչ ազատ ու անկախ Արցախ ինքը կվերադառնա՞, Սամվել Շահրամանյանն արձագանքեց. «Ես ունեմ իմ պատկերացումները՝ ինչպիսին պետք է լինի Արցախի կարգավիճակը եւ ինչպիսին պետք է լինի Արցախը, որպեսզի եւ ես որպես արցախցի, եւ իմ ընտանիքը կարողանա վերադառնալ: Դրա մասին դեռ վաղ է խոսել, որովհետեւ մեզ մեծ աշխատանք է սպասվում առջեւում: Եթե առաջիկայում մեզ հաջողվի նման ձեւաչափ ստեղծել եւ գործը տեղափոխել քննարկումների փուլ, իհարկե, մենք խոսելու ենք դրա մասին նաեւ մեր հանրության հետ: Այս պահին նման գործընթաց չկա, բայց ես նախադրյալներ տեսնում եմ, որ հնարավոր կլինի առաջիկայում սկսել այդ գործընթացը»:

Վերջում Արցախի նախագահն արցախցիներին կոչ արեց ապրել արարել Հայաստանում,՝ չմոռանալով որ Հայաստանը մեր հայրենիքն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular