ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը 1 օրում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ավելի քան 450 ռազմական օբյեկտի. Գազայում զոհերի թիվը հասել է 8000-ի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի պաշտպանության բանակը մեկ օրում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ավելի քան 450 ռազմական օբյեկտի, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը Telegram-ի իր ալիքում։

«Վերջին մեկ օրվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանն պատկանող ավելի քան 450 ռազմական օբյեկտի, այդ թվում՝ օպերատիվ հրամանատարական կենտրոններին, դիտակետերին և հակատանկային հրթիռների արձակման վայրերին», - ասվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, որպես ցամաքային գործողությունների ընդլայնման մաս, Իսրայելի բանակը հարվածել է «ահաբեկչական բջիջներին», որոնք փորձում էին հարձակվել իսրայելական ուժերի վրա և ծրագրում էին «արձակել հակատանկային հրթիռներ», ավելացրել է բանակը:

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է առնվազն 8000-ի, ինչի մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular